տուն Քաղաքական Վերլուծական 1 դոլարով Հայաստանում ավելի քիչ բան կարելի է գնել, քան ԱՊՀ երկրների...

1 դոլարով Հայաստանում ավելի քիչ բան կարելի է գնել, քան ԱՊՀ երկրների մեծ մասում

196
0

սննդամթերք

Կան երկրներ, որտեղ մեկ դոլարով ավելի քիչ ապրանքներ ու ծառայություններ կարելի է գնել, քան ԱՄՆ-ում (Շվեյցարիա, Նորվեգիա, Ավստրալիա, Դանիա, Շվեդիա, Ճապոնիա, Ֆինլանդիա, Լյուքսեմբուրգ, Կանադա և այլն), և երկրներ, որտեղ 1 դոլարով ավելի շատ ապրանքներ ու ծառայություններ կարելի է գնել, քան ԱՄՆ-ում (Եգիպտոս, Պակիստան, Մյանմա, Եթովպիա, Բանգլադեշ, Հնդկաստան, Վիեննա, Ուգանդա):

5-6 տարին մեկ Համաշխարհային բանկը խորը ուսումնասիրություններ է կատարում երկրներում՝ պարզելու համար, թե 1 դոլարով ինչ ծավալի ապրանքներ կարելի է գնել աշխարհի տարբեր երկրներում: Վերջին հետազոտությունն անցկացվել է 2011-ի տվյալների համար, որի արդյունքները հրապարակվեցին վերջերս:

Ըստ այդ հետազոտության` 1 դոլարով Հայաստանում ավելի քիչ ապրանք կարելի է գնել, քան Ադրբեջանում, Բելառուսում, Ղրղզստանում, Մոլդովայում, Տաջիկստանում, Ուկրաինայում, Իրանում: Վրաստանի համեմատ 1 դոլարով Հայաստանում ավելի շատ ապրանք կարելի է գնել: ԱՊՀ 9 երկրների մեջ (3 երկրի տվյալներ չկան) Հայաստանը համեմատաբար բարձր գներ ունեցող երկրներից է: Հայաստանից բարձր գներ ունեն Ռուսաստանն ու Ղազախստանը, ինչպես նաև ԱՊՀ մեջ չմտնող Վրաստանը: