Այս պահին Աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի Իտալիա — Հայաստան խաղում ընդմիջում է։ Խաղի հաշիվն առաջին 45 րոպեներից հետո 1։1 է։
Այս խաղում առաջինն աչքի է ընկել Հայաստանի հավաքականը․ 5-րդ րոպեին գեղեցիկ հարվածով հաշիվը բացել է Յուրա Մովսիսյանը։ Սակայն 25-րդ րոպեին մեր պաշտպանների կոպիտ սխալից հետո իտալացիները կարողացել են հավասարեցնել հաշիվը․ գոլի հեղինակ է դարձել Ալեսանդրո Ֆլորենցին։