Ֆրանսիան մտադիր է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Մալիում: Այս մասին հաղորդել է Radio France Internationale-ը՝ հղում կատարելով իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Նաժաթ Վալո-Բելքասեմի հայտարությանը:
Հայտարարությունն արվել է վերջերս Մալիում երկու ֆրանսիացի լրագրողի առևանգման և սպանության դեպքից հետո: Ներկա պահին Մալիում գտնվում են մինչև երեք հազար ֆրանսիացի զինվորականներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, պաշտոնական Փարիզը հայտարարել էր այն մասին, որ պատրաստվում է Մալիում իր ռազմական ներուժը կրճատել մինչև ընդամենը հազար զինվորական: