տուն Հասարակություն Ֆրանցիսկոս պապը կընդունի «Ավրորա»-ի ներկայացուցիչներին

Ֆրանցիսկոս պապը կընդունի «Ավրորա»-ի ներկայացուցիչներին

292
0

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները Վատիկանում  հոկտեմբերի 2-ին արժանանալու են Ֆրանցիսկոս պապի ընդունելությանը, այս մասին տեղեկացնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից։


Այս հանդիպումն «Ավրորա»-ի պատվիրակության՝ Հռոմ կատարած ծավալուն այցի մի մասն է, որի ընթացքում կանցկացվի նաև մարդասիրական և սոցիալական հարցերի վերաբերյալ կլոր-սեղան քննարկում՝ մարդասիրական ոլորտի և միջազգային մեդիայի մասնակցությամբ: Այդ թեմաներն այս ամիս ավելի ուշ կլինեն Երևանում սպասվող առաջին «Ավրորա» ֆորումի առանցքում:

Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպմանը ներկա կլինեն «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև «Ավրորա» համաշխարհային ամենամյա մարդասիրական մրցանակի երեք դափնեկիրները՝ Թոմ Քաթինան, Մարգարիտ Բարանկիցեն և Չո Լա Աունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here