Ֆրանսիական Բերտանի շրջանի Սեն-Կոնգար գյուղը, որն ունի 781 բնակիչ, ժառանգություն է ստացել մեկ տարվա բյուջեի չափ գումար: Տարեց ֆրանսուհին իր ամբողջ կարողությունը ժառանգել է այն գյուղին, որում ինքն անցկացրել է իր արձակուրդները: Ժառանգած ընդհանուր գումարը կազմում է 800 հազար եվրո: Այս մասին հաղորդում է Euromag-ը:
Սիմոնա Ֆերի Գիյոն այդ գումարը ժառանգել է մի գյուղի, որում 124 տարի առաջ ծնվել է իր հայրը: Այս մասին տեղեկացրել է գյուղապետ Դենիել Բրյուրելը: Չնայած, որ կինն ամբողջ կյանքն ապրել է Ֆրանսիայի հակառակ կողմում` երկրի արևելքում, նա գրեթե ամեն տարի արձակուրդներն անցկացրել է իր պապենական գյուղում:
Ներկայում գյուղական խորհուրդը որոշում է, թե ինչ պետք է անի գյուղական չափանիշներով այդ մեծ գումարը: