տուն Հասարակություն Մշակույթ Ֆրանսուհիները դատի են տվել Կարլ Լագերֆիլդին

Ֆրանսուհիները դատի են տվել Կարլ Լագերֆիլդին

344
0

Աշխարհահռչակ կուտյուրիե Կարլ Լագերֆիլդը դարձել է թմբլիկ ֆրանսուհիների թիրախը: «Գեղեցիկ, սեքսուալ, թմբլիկ կանայք» հասարակական կազմակերպությունը դատի է տվել մոդելավորողին՝ գեր կանանց հասցեին հնչեցրած կոպիտ արտահայտությունների համար:

Վերջերս Լագերֆիլդն իրեն թույլ է տվել ասել, որ թույլ սեռի գեր ներկայացուցիչներն անելիք չունեն պոդիումի վրա: Նա վստահ է, որ ոչ-ոք չի ցանկանա տեսնել չաղլիկ մանեկենուհիների: Դա բավարար չէր, Լագերֆիլդը խոսքը եզրափակել է՝ գեր կանանց մեղադրելով, թե հենց նրանց պատճառով է ֆրանսիական առողջապահական համակարգը դժվարություններ ապրում:

Բազմաթիվ կանայք, հատկապես երիտասարդ աղջիկներն առանց այդ էլ իրենց լավ չեն զգում սեփական մարմնում: Իսկ երբ մարդիկ, հատկապես հայտնի մարդիկ նմանատիպ բաներ են ասում, դա ուղղակի աղետ է այդ աղջիկների համար. հայտարարել է մինչեւ հոգու խորքը վիրավորված ասոցիացիայի նախագահ Բետի Օբրիերը: Նա հանդես է եկել գեր կանանց հանդեպ մեծամիտ եւ նույնիսկ խտրական վերաբերմունքի դրսեւորմանը դեմ:

Պետք է նշել, որ Լագերֆիլդը գիտի ինչի մասին է խոսում, քանզի երկար տարիներ տառապել է ավելորդ քաշի պատճառով, սակայն բավականին կարճ ժամանակում հաջողացրել է կտրուկ նիհարել: 2013 թվականին լույս տեսած գրքում Լագերֆիլդը խոստովանել է, որ իր բաղձալի երազանքն էր խցկվել 30 համարի ջինսե տաբատի մեջ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here