Հենց միայն այն հանգամանքը, որ վերջին նախագահական այցից երկուսուկես տարի հետո տեղի ունեցավ մեկ այլ պետական այց Հայաստանում, հաստատում է հայ- ֆրանսիական հարաբերությունների զարգացումը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոնˋ անդրադառնլով վերջերս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած այցին:
«2006-ից առ այսօր դա արդեն նախագահական՝ թվով երրորդ պետական այցն է Հայաստան: Այցը հերաքրքիր էր այս ընթացքւոմ արված ուղերձով, որ Ֆրանսուա Օլանդը ի լուր աշխարհի հայտարարեց այն մասին, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Ֆրանսիայի նախագահը անպայման լինելու է Հայաստանում: Սա արտաբերվեց մեր երկրի գերագույն ղեկավարի կողմից: Միակ երկրի, որը օրենքի ուժով ընդունել է Հայոց Ցեղասպանությունը»,-ասաց Անրի Ռենոն:
Նա նշեց, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը տարելիցից մեկ տարի առաջ մի բան է ընդգծումˋ Ֆրանսիայի որդեգրած հստակ ռազմավարությունը:
«Բավականին մեկ այլ հետաքրիր ուղերձ կար, որը հղվեց Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին: Իր ուղերձի մեջ Ֆրանսուա Օլանդն ասաց, որ պետք է ընկալել քաղաքական իրավիճակը, որի մեջ գտնվում է Հայաստանը: Եվ նա ընդգծեց, որ հարկ կլինի որոնել մի միջոց, որը հնարավորություն կտա ասոցացնել Հայաստանը Եվրամիության հետ»,-ասաց Ռենոն:
Անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորմանըˋ Անրի Ռենոն նշեց, որ պետք է ձեռք առնել բոլոր միջոցները, որոնք հնարավորություն կտան տարածաշրջանում հաստատել խաղաղություն, կայունություն, բարգավաճում: