տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսուա Օլանդը խոստացել է վերադարձնել ապօրինաբար արտաքսված կոսովցի աղջկան

Ֆրանսուա Օլանդը խոստացել է վերադարձնել ապօրինաբար արտաքսված կոսովցի աղջկան

238
0

6+ оланд photo_verybig_4834

 

 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը օրերս արտաքսված 15-ամյա կոսովցի Լեոնարդա Դիբրանին թույլ է տվել վերադառնալ Ֆրանսիա, բայց՝ առանց ընտանիքի: Աղջիկը, սակայն, մերժել է:

Օլանդը նաև խոստովանել է, որ աղջկա արտաքսումը ապօրինի քայլ է եղել։ Ֆրանսիական օրենքներով արգելվում է սովորողներին ձերբակալել ուսումնական հաստատությունների տարածքում, ինչպես նաև ուսմանն առնչվող միջոցառումների ժամանակ։ Իսկ 15-ամյա գնչուհուն ձերբակալել էին էքսկուրսիայի ժամանակ, հենց համադասարանցիների աչքի առաջ։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի իրավապահները երկրից արտաքսել են 19-ամյա հայ Խաչիկ Խաչատրյանին և կոսովցի Լեոնարդա Դիբրանին: Այս դեպքը Փարիզում բողոքի զանգվածային ալիք էր բարձրացրել: Մայրաքաղաքի տասնյակ դպրոցներում, ի պաշտպանություն արտաքսված ներգաղթյալների, հազարավոր աշակերտներ դասադուլ են հայտարարել և նույնիսկ սպառնացել հացադուլով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here