տուն Սպորտ Ֆրանսիա — Հայաստան, Ուկրաինա — Հայաստան՝ ՈՒՂԻՂ

Ֆրանսիա — Հայաստան, Ուկրաինա — Հայաստան՝ ՈՒՂԻՂ

106
0

AKA_1902

Այսօր Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները որոշիչ հանդիպումներ կանցկացնեն։

Հայաստանի ազգային հավաքականը, որը 11 միավորով ընթանում է երկրորդ տեղում և միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջում Ադրբեջանին, այսօր խաղում է առաջատարի՝ Ֆրանսիայի հավաքականի հետ, որն ունի 12 միավոր։

Ֆրանսիա — Հայաստան

Էթյեն Բաքրո — Լևոն Արոնյան՝ 0 — 1

Սերգեյ Մովսեսյան — Մաքսիմ Վաշեր-Լեգրեյվ՝ 0,5 — 0,5

Ռոմեն Էդուարդ — Վլադիմիր Հակոբյան

Գաբրիել Սարգսյան — Վլադիսլավ Տկաչյով

Կանանց հավաքականը նույնպես ցուցադրում է իր լավագույն խաղը (11 միավոր) և նախավերջին տուրից առաջ ընթանում է 2-րդ հորիզոնականում։ Ինչպես և տղամարդկանց դեպքում, կանայք մրցում են առաջատարի հետ։ Ուկրաինուհիների (13 միավոր) դեմ խաղում մեր շախմատիստուհիները դուրս են եկել հետևյալ կազմով․

Ուկրաինա — Հայաստան

Կատերինա Լախնո — Էլինա Դանիելյան

Լիլիթ Մկրտչյան — Աննա Ուշենինա

Մարիա Մուզիչուկ — Լիլիթ Գալոյան

Մարիա Կուրսովա — Նատալիա Ժուկովա

Տղամարդկանց մրցաշարին կարող եք հետևել այստեղ, իսկ կանանց` այստեղ: Խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 18:00-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here