տուն Սպորտ Ֆրանսիա — Հայաստան՝ 2։2․ Որոշիչ տուրում՝ Հայաստան — Ադրբեջան

Ֆրանսիա — Հայաստան՝ 2։2․ Որոշիչ տուրում՝ Հայաստան — Ադրբեջան

104
0

© David Llada

Քիչ առաջ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային առաջնության 8-րդ տուրում ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Ֆրանսիայի հետ՝ 2,0։2,0։ Վերջին կես միավորը մեր թիմին բերեց Գաբրիել Սարգսյանը։

Մինչ այդ Լևոն Արոնյանը փայլուն հաղթանակ տարավ սպիտակներով խաղացող Էթյեն Բաքրոյի նկատմամբ, Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Ռոմեն Էդուարդի հետ, իսկ Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով անսպասելի պարտություն կրեց Մաքսիմ Վաշեր-Լեգրեյվից։

Ադրբեջանի հավաքականը 2,5։1,5 հաշվով առավելության է հասել Հունաստանի նկատմամբ և միավորներով հավասարվել է առաջին տեղում ընթացող Ֆրանսիայի հավաքականին՝ 13 միավոր։ Հայաստանի հավաքականը երրորդն է՝ 12 միավորով։

Վերջին տուրում մեր տղաները կմրցեն ադրբեջանցիների հետ։ Չեմպիոն հռչակվելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը հաղթի, իսկ Ֆրանսիան պարտություն կրի։ Ֆրանսիայի հավանական մրցակիցը Ռուսաստանի հավաքականն է, որը դեռ չի ավարտել իր հանդիպումը։

Հայաստանի կանանց հավաքականը 3։1 հաշվով պարտություն է կրել ուկրաինուհիներից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here