տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիացի ուսանողները պայքարում են հայ ուսանող Խաչիկի արտաքսման դեմ

Ֆրանսիացի ուսանողները պայքարում են հայ ուսանող Խաչիկի արտաքսման դեմ

129
0

IMG-20131017-00592-480x291

Ֆրանսիական Nouvelles d’Armenie-ն գրում է, որ երեկ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության մոտ տեղի է ունեցել 15-20 տաեկան պատանիների և երիտասարդների ցույց, ովքեր պայքարել են իրենց ընկեր ներգաղթյալներին արտաքսելու դեմ։

Նրանց բողոքի պատճառ է դարձել կոսովցի Լեոնարդայի և հայ Խաչիկ Խաչատրյանի արտաքսումը։ Հավաքվածները պահանջել են, որպեսզի երկու աշակերտները վերադառնան Ֆրանսիա և շարունակեն իրենց ուսումը։ Ամիեն քաղաքում նման խնդրի առաջ է կանգնել նաեւ մեկ այլ հայուհի՝ Նանե Հանոյանը, ինչի մասին պատմել են քոլեջի նրա ընկերուհիները։

Հավաքվածները պահանջել են նույնիսկ ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև պնդել են, որպեսզի դադարեցվի աշակերտների և ուսանողների արտաքսումը երկրից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here