տուն Արցախ Ֆրանսիացի խորհրդարանականները՝ Բաքվի «սեւ ցուցակում»

Ֆրանսիացի խորհրդարանականները՝ Բաքվի «սեւ ցուցակում»

276
0

Ադրբեջանի ԱԳՆ-ն մտադիր է Արցախ այցելած ֆրանսիացի խորհրդրանականների անունները գրանցել «սեւ ցուցակում»։

Ինչպես հաղորդում է contact.az -ը, Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են ԱԳՆ, բողոքի նոտա հայտնել։ Հատկապես նշվում է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Գի Տեսյեի (Guy Teissier) անունը, որն արդեն այդ ցուցակում է։

Արցախ այցելած մյուս պատգամավորների՝ Վալերի Բուայեի, Ժան-Պիեր Կյուբերտաֆոնի, Մոհամադ Լաքհիլի, Դանիել Ղազարյանի, Գիյոմա Գասպարյանի եւ սենատոր Պիեր Ուզուլիասի անունները եւս տեղ կգտնեն նշված ցուցակում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here