տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիացիների ընտանիքը հետ կստանան նացիստների կողմից գողացված Անրի Մատիսի նկարը

Ֆրանսիացիների ընտանիքը հետ կստանան նացիստների կողմից գողացված Անրի Մատիսի նկարը

94
0

3077240

Հեն Ունստադ արվեստի նորվեգական կենտրոնը ստիպված է վերադարձնել իր ցուցասրահում ներկայացված Անրի Մատիսի նկարը, որը 1941 թվականին նացիստները գողացել էին ֆրանսիացի ընտանիքից: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:

Թանգարանը հիմնադրվել է գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Սոնա Հենի և նրա ամուսնու` Նիլս Ուինստադի կողմից: 1950 թվականին Նիլսը գնել է «Բուխարու դիմաց երկնագույն զգեստով կանգնած կինը» նկարը 1950 թվականին` համոզված լինելով, որ գործարքն օրինական է:

Սակայն ֆրանսիացի առևտրականի ժառանգներին հաջողվել է ապացուցել, որ այն իրենց պապից գողացված 162 նկարներից մեկն է: Նույն աղբյուրի համաձայն` վերադարձնելով նկարը` թանգարանը կկորցնի իր ամենահայտնի արվեստի գործը: