Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Անտոնիո Գուտերեսի հարցմամբ, Ֆրանսիան պատրաստակամություն է հայտվել 500 սիրիացի փախստականի ընդունել:
Ավելի վաղ փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Կեսլերը հայտել էր, որ Սիրիայի փախստականների համար համաձայնել են քվոտաներ տրամադրել 17 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ավստրալիան: Կեսլերի խոսքերով՝ այս երկրները պատրաստ են ընդունել մոտ 10 հազար փախստական: Փախստականներին ընդունելու ծրագիրը կմեկնարկի 2014-ին: