Ֆրանսիայի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության որակավորման փուլի անցումային պատասխան խաղում 3։0 խոշոր հաշվով առավելության է հասել Ուկրաինայի նկատմամբ։ Դիդյե Դեշամի սաներին սա բավարար էր, հաջորդ փուլ դուրս գալու համար։
Հիշեցնենք, որ առաջին խաղում ուկրաինացիները հաղթել էին 2։0 հաշվով, սակայն պատասխան խաղում տանտերերն ավելի դիտարժան խաղ ցուցադրեցին՝ օգտագործելով իրենց ընձեռված պահերը։