Երեկ եվրոպական գոտում կայանացան Աշխարհի ֆուտբոլի 2014 թվականի առաջնության որակավորման փուլի անցումային խաղերի առաջին հանդիպումները։
Ուկրաինան սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ Դիդյե Դեշամի սաների նկատմամբ։ Ֆրանսիան նոյեմբերի 18-ին ստիպված կլինի ուկրաինացիների դարպասը խփել 3 գնդակ՝ սեփականը չընդունելով ոչ մեկը։
Կրիշտիանո Ռոնալդուի միակ գոլը հաղթանակ պարգևեց Պորտուգալիային՝ Շվեդիայի հետ մրցավեճում։ Պորտուգալիայում գնդակ չընդունելով սեփական դարպասը՝ Ռոնալդուի թիմը նույնպես պահպանում է Բրազիլիա մեկնելու լավ հնարավորությունները։
Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․
Ուկրաինա — Ֆրանսիա 2:0
1։0՝ Զոուլյա (61ր․), 2։0՝ Յարմոլենկո (82ր․, 11մ)
Պորտուգալիա — Շվեդիա 1։0
1։0՝ Ռոնալդու (83ր․)
Հունաստան — Ռումինաիա 3։1
1։0՝ Միթրօղլու (14ր․), 1։1՝ Ստանկու (19ր․), 2։1՝ Սալպինգիդիս (21ր․), 3։1՝ Միթրօղլու (67ր․)
Իսլանդիա — Խորվաթիա 0։0