Ֆրանսիայի համար Սիրիան շարունակում է առաջնահերթություն մնալ։ Այսպիսի հայտարարությամբ այսօր հանդես է եկել Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը։
«Ցավոք, 3 տարվա ընթացքում դիվանագիտական քայլերը որևէ արդյունք չեն տվել, սակայն մենք ամեն բան անելու են քաղաքական փոփոխության համար։
Դա չափազանց դժվար է լինելու, սակայն մենք աջակցում ենք ընդդիմադիր կոալիցիային, օգնում տարածաշրջանի այն երկրներին, որոնք մեծաքանակ փախստականներ են ընդունում Սիրիայից, մարդասիրական օգնություն ցուցաբերում։ Ֆրանսիայի համար Սիրիան շարունակում է առաջնահերթություն մնալ», — ասել է նա։