Ֆրանսիայի զինծառայողները կմասնակցեն Մալիի զինյալների դեմ մեծամասշտաբ ռազմական գործողությանը: Գործողության մեջ ընդգրկված են նաև Մալիի զինծառայողները, ինչպես նաև ՄԱԿ-ի MINUSMA խաղարար ուժերը: Այս մասին հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Ինչպես հայտնել է գնդապետ Ժիլ Ժարոնը, մի քանի հարյուր ֆրանսիացի զինծառայողներ ընդգրկված են ռազմական գործողությունների մեջ: Նա նշել է նաև, որ սա առաջին անգամ է, երբ այսպիսի խոշոր ստորաբաժանումներ կարողացել են հաջողությամբ համագործակցել: