Ֆրանսիայի ներդրումները թուրքական ատոմակայանում կազդեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշման վրա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Հըլդըզը: Այս մասին հաղորդում է TRT Haber-ը:
Նախարարի խոսքերով` Ֆրանսիայի իշխանությունները լավ են հասկանում, որ Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի համար այն «կամիր գիծն է, որը չի կարելի հատել»: Նա նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիայի քաղաքական շահերը կհամընկնեն նրա տնտեսական շահերի հետ: