Այսօր ՖԻՖԱ-ի կենտրոնական գրասնեյակում` շվեյցարական Ցյուրիխ քաղաքում տեղի է ունեցել 2014 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի վիճակահանությունը:
8 թիմեր բաժանվել են 4 զույգերի: Նրանք կխաղարկեն Մունդիալ 2014-ի եվրոպական գոտու վերջին 4 ուղեգրերը:
Նոյեմբերի 15-ի և 19-ին կխաղան.
Պորտուգալիա — Շվեդիա
Ուկրաինա — Ֆրանսիա
Հունաստան — Ռումինիա
Իսլանդիա — Խորվաթիա