«Ֆրանսիան դատապարտում է այս գիշեր Իրանի կողմից Իրաքում՝ կոալիցիոն ուժերին պատկանող ռազմակայանների հրթիռակոծությունը, հայտնում իր զորակցությունը կոալիցիայի դաշնակիցներին և գործընկերներին, ինչպես նաև վերահաստատում է իր աջակցությունը Իրաքի ինքնավարությանն ու անվտանգությանը»,- ասվում է նախարարի հայտարարության մեջ:
Ժան Իվ Լը Դրիանի խոսքով, բռնությունների շղթան պետք է դադարեցվի, իսկ Փարիզը լի է վճռականությամբ՝ թուլացնելու լարվածությունը: