տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիան առևանգված քաղաքացիներին ազատ արձակելու համար 20-25 միլիոն եվրո է վճարել

Ֆրանսիան առևանգված քաղաքացիներին ազատ արձակելու համար 20-25 միլիոն եվրո է վճարել

256
0

pic_5fa60d8f97012b47734bbe7ac9d75dc7
Agence France-Presse-ը հայտնում է, որ 2010-ին Նիգերիայում իսլամիստների կողմից առևանգված Ֆրանսիայի չորս քաղաքացիներին ազատ արձակելու համար երկրի իշխանությունները 20-ից 25 միլիոն եվրո գումար են վճարել:

Հաղորդվում է, որ այս գումարի մեծ մասը բաժին է հասել «Ալ-Կաիդա Իսլամական Մաղրիբում» խմբավորմանը: Գումարի որոշ մասը հատկացվել է Մալիից միջնորդներին: Սկզբնական շրջանում խմբավորման անդամները ֆրանսիացիների համար 90 միլիոն եվրո են պահանջել:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի չորս քաղաքացիներ առևանգվել էին 2010-ին Նիգերիայի Արլիտ քաղաքում: Նրանք ազատ են արձակվել հոկտեմբերի 29-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here