Երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է հակամարտությունների ժամանակ կանանց պաշտպանության խնդիրը: Մասնակիցները չեն կարողացել շրջանցել նաև Սիրիայի ներկայիս հակամարտությունը:
Քննարկման ժամանակ Սիրիայի ներկայացուցիչը կրկին քննադատել է որոշ պետություններին՝ Սիրիայում զինված խմբավորումներին աջակցելու համար: Բաշար Ջաաֆարին նույնիսկ հայտարարել է, որ Ֆրանսիան իր գործողությունների համար այլևս զրկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական ներկայացուցիչ ունենալու իրավունքից:
«Փարիզը քաջալերում է, զինում և պաշտպանում է ահաբեկիչներին, որոնք հրաժարվում են մասնակցել Ժնևի երկրորդ համաժողովին և շարունակում են սպանել սիրիացիներին: Սրա արդյունքում Ֆրանսիային դառնում է աշխարհում խախաղության և անվտանգության վտանգավոր երկիր, այլ ոչ թե ՄԱԿ-ի անդամ պետություն, որին վստահված է հետևել դրա (խաղաղության — խմբ.) ապահովմանը: Այս ռեժիմն իրեն զրկել է Անվտանգության խորհրդի մշտական անդամ լինելու իրավունքից», — ասել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը: