տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիայում Greenpeace-ի ակտիվիստները մտել են ԱԷԿ՝ պահանջելով փակել այն

Ֆրանսիայում Greenpeace-ի ակտիվիստները մտել են ԱԷԿ՝ պահանջելով փակել այն

94
0

Centrale_nucléaire_de_Fessenheim2
Ֆրանսիայում ոստիկանները կալանավորել են Greenpeace-ի 17 բնապահպան-ակտիվիստների, որոնք ներշուժել են «Ֆեսսենհայմ» ատոմակայան։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը։

ԱԷԿ տարածք են մտել Greenpeace-ի ավելի քան 40 ակտիվիստներ, որպեսզի ակցիա անցկացնեն արդեն հնացած ատոմակայանը փակելու օգտին։ 15 ակտիվիստներ բարձրացել են ռեակտորի գմբեթի վրա եւ փակցրել են ԱԷԿ-ը փակելու պահանջով պաստառ եւ կոչ արել «դադարեցնել Եվրոպային սպառնացող վտանգը, որոնք իրենցից ներկայացնում են հնացած ատոմակայանները»։

Հաղորդվում է, որ բնապահպանները դեռեւս ցած չեն իջել։