Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոյն, նստավայրի նախաձեռնությամբ, աճուրդում վաճառել է սեփական գինիների հավաքածուն:
Վարչապետի Մանտինյոն նստավայրը վաճառել է գինու 1400 շիշ՝ ծախսները կրճատելու նպատակով: Գինու մեկ շշի սկզբնական գինը եղել է 15 եվրո: Գինու գինը հասել է մինչև 5,5 հազար եվրոյի:
Աճուրդի արդյունքում վարչապետի նստավայրը ստացել է 173,488 եվրո գումար: