Ֆրանսիայի արևելքում գտնվող Շամբերի քաղաքի ծերանոցի աշխատակցին ձերբակալել են վեց տարեցների սպանության մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է 20 Minutes-ը:
Ծերանոցի 30-ամյա աշխատակցուհին չի ժխտել, որ թունավորել է ծերանոցի վեց տարեցների: Սակայն նա չի ընդունում, որ դա սպանություն է եղել. սոցիալական աշխատողը պնդում է, որ ինքը փորձել է ազատել ծերերին տառապանքներից: Փորձագիտությունը հաստատել է, որ սոցիալական աշխատողը վեց ծերերի է թունավորել երկու ամսվա ընթացքում: