Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են մի մարդու, որը կասկածվում է 1994 թվականի Ռուանդայի ցեղասպանության մասնակցության մեջ։ Ինչպես հայտնում է BBC-ն, Կլոդ Մուայիմանան ձերբակալվել է երեկ ֆրանսիական Ռուան քաղաքում։
Փետրվարին Ֆրանսիայի դատարանը հրաժարվել էր նրան արտահանձնել Ռուանդային, որտեղ նրա դեմ մեղադրանքներ պետք է ներկայացվեին, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ պաշտոնական Կիգալին Փարիզին մեղադրել է հանցագործին ապաստան տրամադրելու մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Ռուանդայում նշվեց 20 տարի առաջ այդ երկրում իրականացված ցեղասպանության տարելիցը։ Նախորդ դարի ամենաողբերգական իրադարձություններից մեկի ժամանակ խուտու և թութսի ցեղախմբերի ներկայացուցիչների միջև բախումները խլել են տարբեր հաշվարկներով 800 հազարից մինչև մեկ միլիոն մարդու կյանք։ Հիմնականում ոչնչացվել են թութսի էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչները։