տուն Հասարակություն Ֆրանսիայում հարձակվել են «Սամուել Մուրատ» հայկական քոլեջի վրա

Ֆրանսիայում հարձակվել են «Սամուել Մուրատ» հայկական քոլեջի վրա

385
0

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը իր թվիթերյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Փարիզի մերձակայքում գտնվող Սևրում հարձակվել են «Սամուել Մուրատ» հայկական քոլեջի վրա:

«Այդ գործողությունները չպետք է անպատիժ մնան»,-գրել է դեսպանը:

Ավելի վաղ, այս տարվա հունվարին ևս հայկական հնագույն կրթօջախի վրա հարձակում էր տեղի ունեցել:

«Սամուել Մուրատ»-ում ուսուցումը կազմակերպվում է ֆրանսերեն և հայերեն լեզուներով, հաստատություն է հաճախում ավելի քան 130 սովորող:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here