տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիայում հայտնաբերվել է Ռեմբրանդտի հեղինակած` 15 տարի առաջ գողացված նկարը

Ֆրանսիայում հայտնաբերվել է Ռեմբրանդտի հեղինակած` 15 տարի առաջ գողացված նկարը

111
0

1838a5703834ed401b873abdb1a2912a60e50961e81b3e3158b5cc1063b0b8bd

Ֆրանսիայի հարավում հայտնաբերվել է Ռեմբրանդտի կտավը, որը գողացվել էր 15 տարի առաջ: «Օճառե փուչիկով տղան» նկարն անհետացել էր Դրագինյանի շրջանային թանգարանից: Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, երեքշաբթի օրը արվեստի գործերի անօրինական շրջանառության դեմ պայքարի ոստիկանության ստորաբաժանման աշխատակիցները Նիցայում ձերբակալել են եկու տղամարդու, որոնցից մեկը եղել է ապահովագրական գործակալ: Մինչ այդ ոստիկանները հետևել են նրան:

Նախնական գնահատմամբ` Ռեմբրանդտի կտավն արժե 3,5 մլն եվրո: