Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ֆրանսիայում ազգային գործադուլ է: Պատճառը երկրի կառավարության՝ կենսաթոշակային ռեժիմների վերացմանն առնչվող ծրագրերն են:
Մասնավորապես՝ նախատեսվում է, որ առանձին ճյուղերի աշխատողներ, այդ թվում՝ երկաթուղայինները, էներգետիկները, իրավաբանները և այլք կարող են թոշակի անցնել ավելի շուտ, ինչպես նաև ավելի բարձր թոշակ ստանալ: Բացի այդ, Ֆրանսիայի բոլոր քաղաքացիների համար նախատեսված է կենսաթոշակային մուծումների ժամանակաշրջանի երկարացում:
Համագային գործադուլի պատճառով այսօր փակ է Ֆրանսիայի այցեքարտ համարվող Էյֆելյան աշտարակը: