Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մարտի մեկից ի վեր հասել է 24 087-ի. վերջին մեկ օրում արձանագրվել է մահվան 427 նոր դեպք, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է Ria.ru-ն։
Նշվում է, որ 15 053 մարդ մահացել է հիվանդանոցներում, 9034-ը՝ սոցիալ-բժշկական այլ հաստատություններում: Ներկա պահին 26 800 մարդ դեռ հիվանդանոցում է գտնվում: Նրանց թիվը նախորդ օրվա համեմատ նվազել է 650-ով:
Հաղորդվում է նաև, որ վերակենդանացման բաժանմունքում կորոնավիրուսով վարակված 4207 մարդ է բուժում ստանում: Համաճարակի բռնկման սկզբից ի վեր՝ ավելի քան 90 700 մարդ է հոսպիտալացվել:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ֆրանսիայում մարտի 17-ի ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել: Ակնկալվում է, որ երկիրը կսկսի աստիճանաբար դուրս գալ կարանտինից մայիսի 11-ից հետո: