տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիայում կհարկեն էներգետիկ ըմպելիքները

Ֆրանսիայում կհարկեն էներգետիկ ըմպելիքները

149
0

energetic

Ֆրանսիայում Ազգային ժողովի պատգամավորները պատրաստվում են հարկեր սահմանել էներգետիկ ըմպելիքների համար։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալութոյւնը։

Հարկը կսահմանվի 1 եվրո մեկ լիտրի հաշվարկով։ Սպասվում է, որ Ֆրանսիայի բյուջեն տարեկան կստանա մոտ 60 մլն եվրո։ Այս օրինագծի նախաձեռնողը սոցիալիստ Ժերար Բատն է, սակայն դրա դեմ հանդես է եկել ընդդիմադիր աջ-կենտրոնամետ միությունը։ Այն մտահոգված է, որ այս օրենքը չի սահմանափակվի միայն էներգետիկ ըմպելիքով, այլ կսկսվի տարածվել նաև նմանատիպ այլ սննդային ապրանքների վրա։

Գործակալությունը նշում է, որ նման նախաձեռնության պատճառ է հանդիսացել նաև այն, որ ըստ բժիշկների՝ էներգետիկ ըմպելիքները վնասակար են առողջության համար, և կարող են հանգեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here