տուն Աշխարհ Ֆրանսիայում կամուրջ է փլուզվել. կան զոհեր

Ֆրանսիայում կամուրջ է փլուզվել. կան զոհեր

303
0

Ֆրանսիայի հարավում ՝ Թուլուզի մերձակայքում գտնվող Միրպուա Սյուռ Թառն քաղաքում, Թառն գետի ողջ երկայնքով 155 մետրանոց կախովի ճանապարհային կամուրջ է փլուզվել: Մահացել է 15-ամյա մի աղջիկ, մի քանիսը համարվում են անհետ կորած: Այս մասին հաղորդում է  Le Figaro-ն:

Կամուրջը փլուզվել է առավոտյան ժամը 8-ին: Երեք մեքենա ջուրն է ընկել. երկու մարդատար և մեկ բեռնատար: Ըստ նախնական տվյալների՝ բեռնատարի ծանրությունը գերազանցել է թույլատրելի սահմանը: Կամրջով անցնող մեքենաների ընդհանուր քաշը չպետք է գերազանցեր 18 տոննան:

Ոստիկանության հաղորդած տեղեկատվության համաձայն, 4 հոգի փրկվել են: Անհետ կորածների շարքում է նաև բեռնատարի վարորդը:

Իշխանությունները խոստացել են հետաքննություն անցկացնել 2003 թվականին վերանորոգված կամրջի վթարման վերաբերյալ: Կամրջի վերջին ստուգումը տեղի է ունեցել անցյալ տարի: