Դեղամիջոցների անվտանգության ֆրանսիական գործակալությունը թույլատրել է կանաբիսի (կանեփի) հիմքի վրա դեղերի արտադրությունը: Ֆրանսիայում թույլատրել են նաբիկսիմոլս դեղամիջոցի վաճառքը, որը արտադրվում է Sativex ապրանքանիշի տակ: Այս դեղամիջոցն իրենից ներկայացնում է սփրեյ, որը թուլացնում է ցավերը և հանում սպազմերը, որոնք առաջանում են սկլերոզի ժամանակ:
Նաբիկսիմոլսն աշխարհում առաջին դեղամիջոցն է, որն իր կազմում ունի կանեփի տարրեր: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը: Ներկայումս այս դեղամիջոցը վաճառվում է աշխարհի 11 երկրներում, օրինակ` Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և Կանադայում: