Ֆրանսիական Մոնմեյրան գյուղում ուսուցիչներն ու ծնողները որոշել են դասերը կազմակերպել անտառում, հայտնում է France Bleu-ն:
Քանի որ պաշտոնյաները հրաժարվել են բացել տարրական դպրոցը՝ չնայած այն բանին, որ Ֆրանսիայի տարածաշրջանների մեծ մասում մայիսի 11-ից մի շարք ուսումնական հաստատություններ սկսել են ընդունել աշակերտներին։
Աղբյուրի հաղորդմամբ անտառում ստեղծել են դասարանային միջավայր՝ տեղադրել են նստարաններ, գրատախտակ։
Գյուղի իշխանությունները կարանտինը երկարաձգելու իրենց որոշումը բացատրել են դպրոցներում սանիտարական հսկողություն իրականացնելու հնարավորության բացակայությամբ։