տուն Աշխարհ Ֆրանսիայում դիմակ կրելուց հրաժարվող ավտոբուսի ուղևորները ծեծել են վարորդին՝ դառնալով նրա մահվան...

Ֆրանսիայում դիմակ կրելուց հրաժարվող ավտոբուսի ուղևորները ծեծել են վարորդին՝ դառնալով նրա մահվան պատճառը

321
0

Ֆրանսիայում դիմակ կրելուց հրաժարվող ավտոբուսի երեք ուղևորները ծեծել են վարորդին՝ դառնալով նրա մահվան պատճառը, գրում է AFP-ն՝ վկայակոչելով հանգուցյալի հարազատներին: Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ՝ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բայոն քաղաքում: Ֆիլիպ Մոնգիլոն ավտոբուս բարձրացող երեք տղամարդկանց հորդորել է պաշտպանիչ դիմակ կրել, ինչպես նաև փորձել է ստուգել նրանցից մեկի մոտ ավտոբուսի տոմսի առկայությունը:

Ուղևորներն ընդդիմացել են ու ծեծել վարորդին, ապա փախել դեպքի վայրից։ Վարորդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է:

mamul.am