Ֆրանսիական պետական սեկտորի աշխատակիցները 24-ժամյա գործադուլ են անցկացնում, որը,ինչպես եւ սպասվում է, կարող է հանգեցնել ավիաչվերթների լուրջ ուշացումների։
Հազարավոր աշխատավորներ, ամբողջ երկրով մեկ, պատրաստվում են դուրս գալ փողոցներ՝ ի նշան բողոքի՝ հաջորդ երեք տարին պետաշխատողների աշխատավարձերի սառեցման ծրագրերի կապակցությամբ։
Հաղորդվում է, որ արդեն երեկ մի քանի չվերթներ հետաձգվել են, իսկ տաքսու վարորդները շրջափակել են Շառլ Դը Գոլ օդանավակայանի տերմինալը։
Ֆրանսիայի բյուջետային ծախսերը ամենաբարձրներից են աշխարհում։ Անցյալ ամիս սոցիալիստների կառավարությունը քվեարկել էր 50 մլրդ եվրո խնայողության ծրագրի օգտին՝ դեֆիցիտը կրճատելու համար։