Ֆրանսիայում գնացքները տարեկան 4512 րոպե ուշանում են վայրի վարազների պատճառով: Այս մասին հաղորդում է Euromag-ը: Որսի և վայրի կենանիների ազգային միության ներկայացրած վիճակագրության համաձայն՝ Ֆրանսիայում մոտ երկու միլիարդ վայրի վարազ է հաշվառվում: Ընդ որում՝ նրանց թիվը մեկ տարվա մեջ կարող է աճել 100-150%-ով:
Հենց այս կենդանին է ամենից հաճախ ընկնում ֆրանսիական գնացքի «անիվների տակ»՝ դրանով ուշացնելով գնացքի ժամանումը: Տարեկան գնացքի պատճառով մահանում է երեք վայրի վարազ: Ամենից շատ նման միջադեպեր տեղի են ունենում աշնանը և ձմռանը: