Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբյուսն իր ամերիկացի գործընկերոջ հետ կքննարկի ինչպես Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, այնպես էլ ամերիկյան գաղտնի ծառայությունների կողմից Ֆրանսիայի քաղքացիների հեռախոսազրույցները լսելու և էլեկտրոնային փոստ վերահսկելու մասին տեղեկությունները, որոնք հաղորդել է ամերիկացի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Ժիորժինին:
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի կողմից գաղտնազերծված փաստաթղթի համաձայն` ամերիկյան հատուկ ծառությունների հիմնական նպատակը եղել է հայտնաբերել ահաբեկիչների հետ կապ ունեցող անձանց, ինչպես նաև քաղաքական գործիչներին, իշխանության ներկայացուցիչներին և գործարարներին։