տուն Uncategorized Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրել է ներքին առաջնության բոլոր խաղերը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրել է ներքին առաջնության բոլոր խաղերը

160
0

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկրի տարածքում չեղարկել է բոլոր խաղերը կորոնավիրուսի համաճարակի պատճառով: ՖՖՖ նախագահ Նոել Լե Գրեի խոսքը փոխանցում է

«Ես հայտարարում եմ բոլոր գործունեությունների ու բոլոր մրցաշաշերի դադարեցման մասին, որոնք անցկացնում է ֆեդերացիան, նրա լիգաներն ու ողջ Ֆրանսիայի տարածքով նրա ենթակառուցվածքները: Տղամարդկանց ու կանանց բոլոր սիրողական մրցաշարերը, բոլոր տարիքային խմբերում, մրցաշարերն ու հավաքները, մարզումներն ու ֆուտբոլային դպրոցների միջոցառումները դադարեցվում են մարտի 13-ից անորոշ ժամանակով: Դրանք կվերսկսվեն անմիջապես, հենց որ սանիտարական պայմանները թույլ կտան», — Լե Գրեի խոսքերն է մեջբերել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայտարարության տեքստում խոսք չկա Լիգա 1-ի ու Լիգա 2-ի մասին. այդ մրցաշարերն անմիջական ենթակա չեն ֆեդերացիային, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանք ևս կդադարեցվեն: