Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն իր վրդովմունքն է հայտնվել Ֆրանսիայի քաղաքացիների հեռախոսային խոսակցությունների` ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսման կապակցությամբ: Նա պահանջել է ԱՄՆ իշխանություններից ներկայացնել հիմքեր և հստակ բացատրություններ վերահսկողության այդպիսի մեթոդների դիմելու համար:
Էյրոն նաև հայտարարել է, որ խորապես ցնցված է պատահածով: «Անհնար է պատկերացնել, որ այնպիսի դաշնակից, ինչպիսին ԱՄՆ-ն է կարող է հետևել անձնական նամակագրությանը՝ դրա համար չունենալով ռազմավարական հիմքեր»,- ավելացրել է նա:
Ավելի վաղ ֆրանսիական Monde պարբերականը, հղում անելով Էդվարդ Սնոուդենի տրամադրության տակ գտնվող փաստաթղթերին, հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսվել է Ֆրանսիայի քաղաքացիների 70,3 միլիոն հեռախոսային խոսակցություն: