տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիայի սահմանադրական դատարանը պարտադրել է քաղաքապետներին գրանցել նույնասեռականների ամուսնությունները

Ֆրանսիայի սահմանադրական դատարանը պարտադրել է քաղաքապետներին գրանցել նույնասեռականների ամուսնությունները

167
0

gay marriage two men

Ֆրանսիայի սահմանդրական դատարանը պարտադրել է քաղաքների ղեկավարներին գրանցել նույնասեռականների ամուսնությունները, եթե նույնիսկ դա հակասում է նրանց համոզմունքերին: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Այն բանից հետո, երբ Ֆրանսիայում օրինականացվել են նույնասեռականների ամուսնությունները, դատարան են դիմել մի քանի քաղաքապետներ: Նրանք հայտարարել են, որ օրենքի այդ նորմերը խախտում են իրենց խղճի ազատությունը` նաև վիրավորելով իրենց կրոնական համոզմունքները:

Սակայն սահմանադրական դատարանն այդ օրենքը համարել է մայր օրենքին համապատասխանող: Հայցադիմում ներկայացրած քաղաքապետները որոշում են կայացրել դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here