Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին պաշտոնապես առաջադրվել է սեփական շահի համար իր ազդեցության չարաշահման եւ կոռուպցիայի մեղադրանք։ Քաղաքական գործչին, որն ավելի վաղ չէր բացառում երկրի 2017թ. նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրումը, սպառնում է ոչ միայն խոշոր տուգանք, այլեւ 10 տարվա բանտարկություն։
Սարկոզին մտադիր էր իր թեկնածությունն առաջադրել 2017թ. Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին, սակայն քրեական հետաքննությունը կարող է խառնել նրա ծրագրերը։ Ըստ ընդհանուր մեղադրականքների՝ Ֆրանսիայի էքս-նախագահին սպառնում է տուգանք՝ 200 հազար եվրոյի չափով եւ 10 տարվա ազատազրկում։