Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունվարի 27-28-ը կայցելի Թուրքիայի հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում է Today’s Zaman-ը։
Երկօրյա այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը և սիրիական ճգնաժամը։
Ֆրանսիայի նախագահի վերջին այցելությունը Թուրքիա եղել է 21 տարի առաջ, երբ Ֆրանսուա Միտերանը հյուրընկալվել էր Թուրղութ Օզալին։