Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մամուլի ասուլիսի ժամանակ, որը կայացել է Ելիսեյան պալատում, խոստացել է նվազեցնել բիզնեսի համար սահմանված հարկերը։ Այս մասին հաղորդում է The Financial Times-ը։
Օլանդը հայտարարել է, որ ցանկանում է նվազեցնել կորպորատիվ հարկը, հեշտացնել բիզնես վարելու բյուրոկրատական գործընթացները, ինչպես նաև Ֆրանսիայի աշխատանքային «ծանր» օրենսդրությունը։ Սրա դիմաց Օլանդն ակնկալում է, որ բիզնեսը կստանձնի նոր աշխատատեղեր բացելու պարտավորություն։
Օլանդի խոսքերով՝ եվրոպացի գործընկերները մտահոգված են Ֆրանսիայի «խամրած» տնտեսությամբ և երկրում բարեփոխումներ անցկացնելու ցանկության բացակայությամբ, ինչը թույլ կտա ավելացնել մրցակցությունը եւ ինչն արդեն արվել է այլ երկրներում։