Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չի մեկնի Սոչի, որտեղ 2014 թվականի փետրվարին կայանալու են Ձմեռային օլիմպիական խաղերը։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը։ Նա ասել է, նաեւ որ Օլիմպիական խաղերի բացման արարողությանն ինքը նույնպես ներկա չի գտնվելու։
«Ես հաջողություն եմ մաղթում Սոչիի խաղերին», — ասել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Սա արդեն երկրորդ դեպքն է, որ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հրաժարվում է մեկնել Ռուսաստան՝ ներկա գտնվելու Օլիմպիական խաղերին։ Ավելի վաղ նման հայտարարություն էր արել Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը։