տուն Լուրեր Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը դատապարտել է Եվրոպական դատարանի վճիռը

Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը դատապարտել է Եվրոպական դատարանի վճիռը

157
0

echrinsidebig

Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ խստորեն դատապարտելով նախօրեին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որով արդարացվեց Հայոց ցեղասպանության ժխտման համար Շվեյցարիայի դատարանի կողմից դատապարտված Թուրքիայի բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը:

Եվրադատարանի վճիռը, Հայ դատի գրասենյակի համոզմամբ, «վտանգավոր է և ուղղակի զորակցություն է Եվրոպայի տարածքում Անկարայի և Բաքվի կողմից ղեկավարվող ժխտողականության հոսանքին ու հավելյալ ճանապարհ է բացում դրա առջև»:

«Մեկ անգամ ևս թաքնվելով ազատ խոսքի իրավունքի ետևում, որպես օրինակ վերցնելով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի մոտեցումը՝ եվրոպական ատյանը իր տխրահռչակ այս որոշմամբ ոտնահարում է Հայոց ցեղասպանության զոհերի և հաջորդական սերունդների արժանապատվության իրավունքը»,- նշում է Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here