տուն Հասարակություն Սամվել Կարապետյանի դստերը «կանչել» են Ֆրանսիայի Սենատ

Սամվել Կարապետյանի դստերը «կանչել» են Ֆրանսիայի Սենատ

574
0

Հայտնի գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը՝ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը, Ֆրանսիայի իշխանությունների հրավերով այցելել է Փարիզ: Տաթևիկը ֆրանսիական «Institut Choiseul» վերլուծական կենտրոնի վարկածով Ռուսաստանի երիտասարդ տնտեսական առաջնորդների վարկանշային 100-յակում է:

Ինչպես տեղեկացնում է «Ռուսարմինֆո»-ն, Ֆրանսիայի կառավարության հրավերի նպատակը ֆրանս-ռուսական հարաբերությունների զարգացմանն ուղղված ծրագրին Ռուսաստանի երիտասարդ առաջնորդների մասնակցությունն է:

Տաթևիկ Կարապետյանն ու վերոնշյալ վարկանշային աղյուսակի ՌԴ մյուս ներկայացուցիչները հանդիպել են Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային Ասամբլեայի նախագահ Ռիշար Ֆերանի և ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ: