40-ից ավելի թմրավաճառ է ձերբակալվել՝ Ֆրանսիայի, Բելգիայի և Նիդերլանդների ոստիկանների համատեղ գործողության ժամանակ:
Ինչպես հաղորդվում է, բոլոր ձերբակալվածները պատկանում են թմրարանյութերի տեղափոխման և վաճառքի միևնույն խմբավորմանը:
Ոստիկանության գործողության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 8 կգ հերոին, ինչպես նաև մեծ քանակությամբ կանխիկ գումար: