Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ապրանքաշրջանառությունը անցած տարի կազմել է 70 միլիոն, 780 հազար դոլար՝ 2012թ համեմատ մի փոքր նվազելով: Ընդ որում՝ Ֆրանսիայից Հայաստան ներմուծումը նվազման միտում է դրսևորում, իսկ Հայաստանից Ֆրանսիա արտահանումը աճում է: Այդ միտումները դրսևորվել են նաև այս տարվա առաջին եռամսյակում: Ֆրանսիայի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ այս տարվա հունվար-մարտ ամիսներին կազմել է 1%, այն դեպքում, երբ նախորդ տարի այն 1.2% էր, իսկ 2012-ին՝ 1%: Եվ եթե այս տարվա հունվար-մարտին Ֆրանսիայից Հայաստան ներմուծումը նվազել է ավելի քան 60%-ով, ապա Հայաստանից Ֆրանսիա արտահանումը աճել է 24%-ով: